Մյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել Բենժամին Պավարի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտին նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպան Բենժամին Պավարին։

Հայտնի է, որ ֆրանսիացին հակված է ամռանը ակումբից հեռանալուն և արդեն ուսումնասիրում է կարիերան շարունակելու տարբերակները, սակայն նրա մնալը «Բավարիայում» դեռ կարող է հնարավոր լինել։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ Պավարի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նախատեսված են ամռանը։ Սակայն մյունխենցիները նախանձախնդիր չեն լինի, եթե 26-ամյա ֆուտբոլիստը ինքը վճռական չլինի շարունակել համագործակցությունը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։