Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կայացած «Պարմայի» դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Իտալիայի փոխչեմպիոնը 2-1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
«Դժվար հանդիպում էր: Կարծում եմ, որ մենք լավ խաղացինք, բայց գոլ բաց թողեցինք «Պարմայի» միակ հարվածից հետո ու իրավիճակը դժվարացավ:
Ես կգերադասեի չխաղալ 120 րոպե, բայց նույնը նախորդ մրցաշրջանում տեղի ունեցավ նաև «Էմպոլիի» դեմ հանդիպման ժամանակ, սա մտահոգիչ է:
Մխիթարյանը շաբաթվա ընթացքում երրորդ հանդիպումն անցկացրեց և ստիպված էր հաղթահարել ծանր իրավիճակը, սակայն մենք առաջ ենք շարժվում»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն: