Պոլ Պոգբան վերադարձել է մարզումներին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Յուվենտուսը» հրապարակել է լուսանկարներ, որտեղ 29-ամյա ֆրանսիացին մարզվում է ընդհանուր խմբի հետ և կատարում վարժություններ։

Կիսապաշտպանն ամռանը նախամրցաշրջանային ճամբարում ծնկի վնասվածք էր ստացել: Պոգբան վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերին։ Հոկտեմբերին ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին, սակայն մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով վերադարձը հետաձգվել է անորոշ ժամանակով։