Նիդերլանդների հավաքականի և «Բարնլիի» հարձակվող Վաութ Վեգհորսթը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբը վերջնական համաձայնության է հասել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։
ՄՅՈւ-ն «Բեշիքթաշին» 3 մlն եվրո կվճարի քանի որ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական ակումբին, ինչից հետո նա «Բարնլիում» վարձավճարի ավարտից հետո կտեղափոխվի մանչեսթերյան ակումբ։
Նշվում է, որ գործարքը վերջնական կհաստատվի, երբ թուրքական ակումբը փոխարինող գտնի հարձակվողին։