«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Վալենսիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆակունդո Պելիստրիի նկատմամբ, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն, իսպանական ակումբի ղեկավարները մեծ ներուժ են տեսնում ֆուտբոլիստի մեջ և կարծում են, որ նա կկարողանա արագ հարմարվել Իսպանիայի առաջնությունում հանդես գալուն։

Պելիստրիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։