«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետաքրքրված են Անգլիայի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնով, հայտնում է CBS Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ ծրագրում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կապ հաստատել «Թոթենհեմի» հետ և քննարկել անգլիացի հարձակվողի գնման հարցը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում «Թոթենհեմի» կազմում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։