Կառլո Անչելոտտի․ «Չեմ ցանկանում խոսել անձնականի մասին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչից առաջ խոսել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ իր հարաբերությունների մասին։

«Մենք հիանալի պահեր ունեցանք, քանի որ հաղթեցինք ՉԼ-ն Միլանում, երբ ես մարզիչն էի, իսկ Գատուզոն՝ ֆուտբոլիստ: Բայց մեր հարաբերությունները միշտ չէ, որ լավ են եղել, եղել են անձնական խնդիրներ։

Չեմ ցանկանում խոսել անձնականի մասին»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։