«Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» և «Միլանի» դիտակետում: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
21-ամյա ալբանացին այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Ընթացիկ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 14 խաղում նա խփել է մեկ գոլ:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո: