Ամերկացի հայտնի ռեփեր Էմինեմը մերժել է 8 միլիոն եվրոյով Կատարում կայացած ֆուտբոլի ԱԱ-ում ելույթ ունենալու առաջարկը, հայտնել է ռեփեր 50 Cent-ը:
«Սուպերբոուլում ելույթ ունենալուց հետո ինձ առաջարկեցին Էմինեմի հետ երգել ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ: Ինձ կվճարեին 1 միլիոն եվրո, իսկ Էմինեմին՝ 8 միլիոն եվրո: Խոսեցի թիմի հետ, ու նրանք ասացին, որ Էմինեմը մերժել է առաջարկը»,- 50 Cent-ի խոսքերը մեջբերում է Ole-ն:
Նշենք, որ ԱԱ-2022-ը կայացել էր Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարում հաղթել է Արգենտինայի հավաքականը: