Սերխիո Բուսկետսը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

Սակայն, չնայած բազմաթիվ ասեկոսեներին, Բուսկետսը պատրաստ է լսել «Բարսելոնայի» ղեկավարության առաջարկը նոր պայմանագրի վերաբերյալ, հայտնում է AS-ը։

Կիսապաշտպանը կարող է կա՛մ նոր պայմանագիր կնքել կատալոնական գրանդի հետ, կա՛մ տեղափոխվել «Ինտեր Մայամի», որի ներկայացուցիչների հետ արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ։