Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեբելեն խոսել է ազգային հավաքականում իր դերի մասին:
«Իմ դերը Ֆրանսիայի հավաքականո՞ւմ: Կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ՝ առջևի գծում: Հարձակման գծի ֆուտբոլիստները մշտապես ցանկանում են սրող փոխանցումներ կատարել, մասնակցել որոշիչ պահերին ու գոլեր խփել, բայց թիմն ավելի կարևոր է:
Երբ օգնում եմ Ժյուլ Կունդեին ու Անտուան Գրիզմանին, ինքս ինձ ասում եմ, որ դա թիմի համար է»,- Դեմբելեի խոսքերը մեջբերում է AS-ը: