Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայով։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ մադրիդյան ակումբը հարցում է կատարել հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները, տեղի կունենան այս շաբաթ։
Մադրիդյան ակումբը Դեպային դիտարկում է որպես պորտուգալացի հարձակվող Ժուաո Ֆելիշին փոխարինելու թեկնածուներից մեկը, ով մոտ է վարձավճարով «Չելսի» տեղափոխվելուն։