Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կասկածվում է գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի վնասվածքի պաշտոնական ախտորոշումը թաքցնելու մեջ, հայտնում է Bild-ը:
Ակումբը պաշտոնապես հայտնել էր, որ 36-ամյա դարպասապահը ծնկի կոտրվածք է ստացել, սակայն կա տեղեկություն, ըստ որի՝ ամեն ինչ ավելի լուրջ է: Նոյերի շրջապատից հայտնել են, որ նա ստացել է ծնկի բաց կոտրվածք, ու վերականգնման հստակ ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Նոյերը վնասվածքն ստացել էր դեկտեմբերի սկզբին արձակուրդի ժամանակ դահուկով սահելիս։