Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է մարզումներին «Յուվենտուսի» ընդհանուր խմբում։
Երեքշաբթի օրը Պոգբան թիմակիցների հետ աշխատել է ընդհանուր խմբում։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել և վիրահատվել սեպտեմբերի սկզբին։
29-ամյա Պոգբայի վերադարձը խաղադաշտ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մի քանի շաբաթից, քանի որ «Յուվենտուսը» չի ցանկանում շտապել և ռիսկի ենթարկել նրա առողջությունը: