«Արսենալը» ցանկանում է այս ամռանը ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է Football Italia-ն:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ իր թիմին հարձակվող է անհրաժեշտ:
Նիգերիացի ռմբարկուի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Նեապոլիտանական ակումբը չի ցանկանում կորցնել 23-ամյա ռմբարկուին և կարող է նրան նոր համաձայնագիր առաջարկել՝ աշխատավարձի բարձրացմամբ։