Վիկտոր Օսիմհենը կրկնել է լեգենդար Ջորջ Վեայի ցուցանիշը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կրկնել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջորջ Վեայի ձեռքբերումը։

24-ամյա նիգերիացին գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Սամպդորիայի» դեմ խաղում (2:0)՝ խփելով իր տասներորդ գոլն ընթացիկ առաջնությունում։

Օսիմհենը դարձավ երկրորդ աֆրիկացի ֆուտբոլիստը, ով երբևէ տասը և ավելի գոլ է խփել Իտալիայի բարձրագույն խմբի առաջնությունում երեք տարբեր մրցաշրջաններում:

Նախկինում դա հաջողվել էր միայն «Միլանի» նախկին հարձակվող և 1995 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեային։