Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին, հայտնում է El Nacional-ը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Գերմանացին ասել է, որ մրցաշրջանի վերջում կամ կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ, կամ կավարտի կարիերան։

Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն հույս ունի փոխել կիսապաշտպանի կարծիքը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: