«Սաութհեմփթոնը» հետաքրքրված է Ճապոնիայի հավաքականի և «Սելթիկի» հարձակվող Դայզեն Մաեդայի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ հրապարակման՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ քննարկելու նրա հնարավոր տրանսֆերը:
2022 թվականի հունվարից Մաեդան վարձավճարով հանդես է գալիս «Սելթիկում»:
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Սելթիկի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։