Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պահեստային հարձակվող ձեռք բերել

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պահեստային հարձակվող ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Արքայական ակումբի» ավագ, ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման ունի միկրովնասվածքներ, որոնք կարող են անհանգստացնել մրցաշրջանի ընթացքում:

Calciomercato-ի տեղեկություններով՝ Իսպանիայի գործող չեմպիոնի տրանսֆերային թիրախում են իսպանական «Մալյորկայի» և Կոսովոյի հավաքականի հարձակվող Վեդատ Մուրիկին ու իտալական «Ռոմայի» բոսնիացի ռմբարկու Էդին Ջեկոն:

36-ամյա Ջեկոն մասնակցել է 29 հանդիպման, խփել 13 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: