Պորտուգալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոբերտո Մարտինեսը, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նախկինում իսպանացի մասնագետը Բելգիայի հավաքականում աշխատել է 2016-ից 2022 թվականներին։ ԱԱ-2018-ում նրա թիմը զբաղեցրել է երրորդ տեղը։
Կատարում ընթացող ԱԱ-ում բելգիացիները չկարողացան դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ, ինչից հետո Մարտինեսը հայտարարեց, որ լքում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։