Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» տնօրենը խոսել է Յան Զոմմերի մասին

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» տնօրեն Ռոլան Վիրկուսը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի դարպասապահ Յան Զոմերին։ Ամռանը շվեյցարացին կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

«Մենք հունվարին բաց չենք թողնի Յան Զոմմերին։ Այդ մասին տեղեկացրել ենք նաև «Բավարիային», – Վիրկուսի խոսքերն է մեջբերում Rheinische Post-ը: