Յոահիմ Լյովը կարող է գլխավորել մադրիդյան ակումբը

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է դիմել Յոահիմ Լյովին, եթե անհրաժեշտ լինի փոխարինել Կառլո Անչելոտիին գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է El Nacional-ը։

62-ամյա գերմանացին 2006-ից 2021 թվականներին եղել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է ԱԱ-2014-ի չեմպիոն։

63-ամյա Անչելոտին առաջին անգամ միացել է Մադրիդի «Ռեալին» 2013 թվականի ամռանը և թիմում է երկու մրցաշրջան: 2021 թվականի հուլիսին նա կրկին գլխավորեց թիմը և մինչ օրս մարզում է։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Մադրիդի «Ռեալը» Անչելոտիի հետ նվաճել է ութ գավաթ, այդ թվում՝ երկու ՉԼ: