«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է միանալ Մյունխենի «Բավարիային»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Տրանսֆերը կարող է կայանալ հունվարին։
«Բավարիայի» ղեկավարությունը 29-ամյա հարձակվողին տեսնում է որպես «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
Նշվում է, որ մյունխենցիները պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Հարի Քեյնին։
«Թոթենհեմը» չի պատրաստվում բաժանվել ավագից և նոր համաձայնագիր է պատրաստում բարելավված պայմաններով։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Հարի Քեյնը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։