Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայի 16-րդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:1) կիսվել է մտքերով.
«Հասկանալի էր, որ առաջին 20 րոպեներին մենք չէինք կարողանում պաշտպանությունից դուրս գալ և դա լավ չէ։
Մենք չէինք կարողանում գնդակը պահել գրոհներ սկսելու համար, սակայն 20-րդ րոպեից հետո մենք արդեն լավ էինք խաղում։ Սա լավ նշան է ինձ համար։
«Ատլետիկոն» ավելիին էր արժանի, բայց իրականությունն այն է, որ մենք պարտվեցինք»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։