«Բարսելոնան» տպավորիչ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայում

Հունվարի 8-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում հաղթեց (1-0) «Ատլետիկոյին»։ Մադրիդում կայացած խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։

«Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջին 16 տուրերում բաց է թողել ընդամենը 6 գնդակ։ Սա առաջնության պատմության լավագույն արդյունքներից մեկն է։

Հավելենք, որ բոլոր 16 հանդիպումներում դարպասը պաշտպանել է Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով խաղերից 12-ում սեփական դարպասն անառիկ է պահել: Այն դեպքում, որ անցած մրցաշրջանում գերմանացի դարպասապահը 11 «չոր» խաղ է ունեցել: