Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականից հիմնականում հեռացավ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ազգային ընտրանում մնալու պատճառով։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 35-ամյա հարձակվողը հույս ուներ, որ հավաքականը կգլխավորի Զինեդին Զիդանը, սակայն, ի վերջո, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է պահել Դեշամին, ում հետ Կարիմը վատ հարաբերություններ ուներ։
Նշենք, որ 54-ամյա մասնագետը Ֆրանսիայի հավաքականը ղեկավարում է 2012 թվականի հուլիսից։ Նրա նոր պայմանագիրն ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։