«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի ընտրանին։
Ինչպես հայտնում է The Mirror-ը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական հարցում է կատարել մարզչի գործակալին՝ Պերե Գվարդիոլային, որպեսզի տեսնի՝ արդյոք Խոսեպը հետաքրքրված է Հարավային Ամերիկայի հավաքականում աշխատելու հարցում, թե ոչ։
Գվարդիոլան մերժել է առաջարկը և ասել, որ ցանկանում է շարունակել աշխատել «Մանչեսթեր Սիթիում»:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ավարտից հետո Տիտեն լքել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։