«Մանչեսթեր Յունայթեդը» համալրում կունենա

Լրագրող Սանտի Աունան հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ավարտում է պայմանագիրը հարձակվող Վաութ Վեգորստի հետ:

Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է թուրքական «Բեշիքթաշում»։

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Վեգորստի հետ պայմանագիր կնքելուն։ Կողմերը գրեթե պայմանավորվել են ֆուտբոլիստի վարձակալության հարցում։