Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Սիվիտաս Մետրոպոլիտանոյում» կընդունի փոխչեմպիոն «Բարսելոնային»:
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Ատլետիկո». Օբլակ, Ռեյնիլդու, Խիմենես, Սավիչ, Մոլինա, Մարկոս Լյորենտե, Պաբլո Բարիոս, Կոկե, Կարասկո, Ֆելիշ, Գրիզման:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալեխանդրո Բալդե, Անդրեաս Կրիստենսեն, Արաուխո, Կունդե, Բուսկետս, Գավի, Ֆրենկի դե Յոնգ, Պեդրի, Ֆատի, Դեմբելե:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: