41 տարեկան հասակում մահացել է Կամերունի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Մոդեստ Մբամին։ Այս մասին հայտնում է փարիզյան թոփ-ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մբամիի ընտանիքին և ընկերներին»,- ասվում է ՊՍԺ-ի հայտարարության մեջ։
Մոդեստը փարիզյան թիմի գույները պաշտպանել է 2003-ից 2006 թվականներին։ ՊՍԺ-ի կազմում նա երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ Նա Կամերունի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։