Կարլո Անչելոտտի․ «Մրցակիցն արժանի հաղթանակ տոնեց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին խոսել է Լա լիգայի խաղում իր թիմի՝ «Վիլյառեալից» կրած պարտության մասին (1:2):

««Վիլյառեալը» արժանի հաղթանակ տոնեց։ Մրցակիցն իսկապես մեզանից լավն էր։ Հանդիպումը մոտ էր հավասարությանը, բայց մենք վատ էինք պաշտպանվում, տարածություն թողեցինք, և «Վիլյառեալը» կարողացավ օգտվել մեր անտեսումներից»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը: