«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպումից առաջ կիսվել է իր մտքերով։
«Նրանք շատ ուժեղ են պաշտպանությունում, Սիմեոնեն իրենց պաշտպանությունը հասցրեց կատարելության։ «Ատլետիկոն» հիանալի պաշտպանական թիմ ունի, շատ պարզ:
Նրանք փոխում են համակարգը, և մենք կհարմարվենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։