Բելգիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է The Telegraph-ը:
49-ամյա մարզիչը, ով մարզել է նաև անգլիական «Էվերտոնը» դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի հարցում:
Հիշեցնենք, որ Մարտինեսը Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ ԱԱ-2022-ի խմբային փուլի ավարտից հետո:
Նրա գլխավորած հավաքականը երրորդ տեղը զբաղեցրեց խմբում՝ զիջելով Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականներին: