«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Միլան Շկրինյարի հետ, հայտնում է Sport Mediaset-ը:
Նոր համաձայնագրով 27-ամյա սլովակը ցանկանում է տարեկան 8 մլն եվրո ստանալ։
Եթե դա տեղի ունենա ,նա կարող է դառնալ «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Այժմ բանակցային գործնթացը դեռ ընթացքի մեջ է:
Շկրինյարի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։