ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը խոսել է թիմի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կողմերը մոտ են երկարաժամկետ նոր համաձայնագրի ստորագրմանը։
«Վստահ եմ, որ շուտով նոր պայմանագիր կկնքեմ ՊՍԺ-ի հետ։ Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Ես շատ երջանիկ եմ այստեղ և ինձ զգում եմ ինչպես տանը»,- Մարկինյոսի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
28-ամյա Մարկինյոսի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։ Ֆուտբոլիստը փարիզցիների կազմում հանդես է գալիս 2013 թվականից, երբ երիտասարդ տարիքում տեղափոխվեց իտալական «Ռոմայից»։