Լիոնել Մեսսին խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբին խնդրել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ: Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, խոսքը փորձառու պաշտպան Ժորդի Ալբայի մասին է։

Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Ժորդի Ալբային ՊՍԺ, քանի որ կատալոնացիները ծրագրում են երիտասարդացնել իրենց կազմը։ Ինչ վերաբերում է անձամբ ֆուտբոլիստին, ապա նա նույնպես բաց է ՊՍԺ տեղափոխության և Լիոնել Մեսսիի հետ վերամիավորման համար:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում են 5 միլիոն եվրո։