Իռլանդիայի հավաքականի նախկին հարձակվողը ձերբակալվել է

«Արսենալի» և Իռլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Էնթոնի Սթոքսը ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հայտնում է Daily Mail-ը:

Երեկ՝ հունվարի 6-ին, Իռլանդիայի ոստիկանությունը սկսել է Դուբլինում վտանգավոր մեքենա վարող ավտոմեքենայի հետապնդումը։

Որոշ ժամանակ անց վարորդն ու նրա ուղեւորը բերման են ենթարկվել։ Ավտոմեքենայի ներսում հայտնաբերվել է 4,5 հազար եվրո արժողությամբ թմրամիջոց։

Որոշ ժամանակ անց Սթոքսը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։

34-ամյա Էնթոնի Սթոքսը խաղացել է «Արսենալում», «Սանդերլենդում», «Քրիսթալ Փելասում», «Սելթիկում» և այլ ակումբներում։ Նա իր խաղային կարիերան ավարտեց 2020 թվականին։