«Չելսին» 30 միլիոն եվրո է առաջարկում Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Պիերո Հինկապիեի համար, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ կապույտները 20-ամյա էկվադորցուն դիտարկում են որպես Յոշկո Գվարդիոլի այլընտրանք։
Հինկապին միացել է Լևերկուզենի «Բայերին» 2021 թվականի օգոստոսին՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա էկվադորցին ակումբի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։