Բենժամին Պավարի գործակալը բանակցություններ է վարել իսպանական գրանդի հետ

«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի գործակալը բանակցություններ է վարել «Բավարիայի» հետ։ հայտնում է Kicker-ը։

Պավարը, ով նոմինալ աջ պաշտպան է, նախընտրում է խաղալ պաշտպանության կենտրոնում։

Աղբյուրի համաձայն, միայն այդ պայմանով պաշտպանը կմնա թիմում, սակայն ակումբում նրան չեն տեսնում այդ դիրքում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իսպանական և անգլիական գրանդները, իսկ գործակալը արդեն բանակցում է «Բարսելոնայի» հետ:

Ֆրանսիացին «Բավարիայում» խաղում է 2019 թվականից: 26-ամյա աջ պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: