«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը, գուցե բաց թողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումը:

Sport.es-ի հավաստմամբ՝ ֆրանսիացին վնասվածք է ստացել «Ինտերսիթիի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպման ժամանակ:

«Բարսելոնայի» մարզչական շտաբը շարունակում է գնահատել Դեմբելեի վիճակը, դեռևս վերջնական որոշում չի կայացվել նրա մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: