«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որոշել է, թե ով կզբաղեցնի հարձակվողի դիրքը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Sport-ի տեղեկություններով՝ Անսու Ֆատին, ով ավելի սովոր է խաղալ հարձակման եզրում, Իսպանիայի առաջնության «Ատլետիկոյի» հետ խաղում կխաղա հարձակման կենտրոնում։
Նշենք, որ «Բարսելոնայի» մարզչական շտաբը ստիպված է նման միջոցների դիմել գլխավոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկման պատճառով, ով կարմիր քարտ է ստացել առաջնության նախավերջին տուրում։