Թիերի Անրին կարող է մարզչական աշխատանքի անցնել

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող  է գլխավորել Բելգիայի հավաքականը, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, Անրին առանձնազրույցում արդեն այդ մասին տեղեկացրել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը։

Այս պահին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի այլ թեկնածուներ կան։