Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի դարպասապահ Ջերոնիմո Ռուլլիի հետ պայմանագիր կնքելու մասին: Նախկինում նա պաշտպանում էր իսպանական «Վիլյառեալի» գույները։
Նշենք, որ 30-ամյա արգենտինացին պայմանագիր է կնքել երեքուկես տարով՝ մինչև 2026 թվականի ամառը։ Գործարքի գումարը, ինչպես գրում են իսպանական որոշ լրատվամիջոցներ, կազմում է 8 միլիոն եվրո, գումարած եվս երկու միլիոն, իսպանացիները կարող են ստանալ որպես բոնուսներ։
Արգենտինացին վերջին երեք տարիներին հանդես է եկել «Վիլյառեալում»։