Իտալական «Նապոլին» նոր համալրում կունենա

«Սամպդորիայի» եզրային պաշտպան Բարտոշ Բերեժինսկին մոտ է իտալական այլ ակումբ տեղափոխվելուն: «Նապոլին» կդառնա 30-ամյա լեհ ֆուտբոլիստի նոր ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բերեժինսկին այսօր՝ հունվարի 6-ին, բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի նեապոլիտանական ակումբի հետ։

Բարտոշի տրանսֆերային արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Սամպդորիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: