«Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան բաց է թողել թիմի վերջին մարզումը։
Ինչպես տեղեկացնում է Football-Italia-ն, 21-ամյա վրացի ֆուտբոլիստը չի մարզվել վերջերս Միլանի «Ինտերի» հետ խաղում (0:1) ստացած վնասվածքի պատճառով։
Այս առումով Խվիչան վտանգված է բաց թողնել «Ջենովական Սամպդորիայի» հետ առաջիկա կիրակնօրյա հանդիպումը։