Շոտլանդացի ֆուտբոլային մարզիչ Գրեհեմ Սունեսը խոսել է «Թոթենհեմում» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի դերի մասին:
«Կարծում եմ, որ Քեյնի օգնությամբ «Թոթենհեմը» կարող է մրցաշրջանի ավարտից հետո հայտնվել Պրեմիեր լիգայի լավագույն 4-յակում: Հաղթելու համար պետք չէ անընդհատ լավ խաղալ, գլխավորը գոլեր խփելն է, իսկ Հարին միստր Գոլն է»,- մեջբերում է BBC Sport-ը։
Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո «Թոթենհեմը» 33 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։