Կատալոնական «Բարսելոնան» կարևոր որոշում է կայացրել

«Բարսելոնան» չի բողոքարկի Լա Լիգայում Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը։ Ակումբը համաձայնել է Սպորտային ադմինիստրատիվ դատարանի վճռի հետ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողը «Օսասունայի» դեմ խաղում (1:2) կարմիր քարտ էր ստացել, ինչի արդյունքում որակազրկվել էր 3 խաղով։ Բողոքարկման մերժումից հետո ակումբը դիմել էր Մադրիդի կենտրոնական դատարան, որը որոշել էր կասեցնել որակազրկումը։

Լեհ ֆուտբոլիստը Լա Լիգայում բաց կթողնի երեք հանդիպում։