Չավին մտահոգված է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը դեռ չի որոշել, թե վաղը կայանալիք «Էսպանյոլի» դեմ դերբիում ով կփոխարինի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հիմնական կազմում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Չավին երկընտրանքի մեջ է՝ սկսել Անսու Ֆատիի՞ց, թե՞ Ֆերան Տորեսից: Հիշեցնենք, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են եզրային հարձակվողի դիրքում, սակայն մարզիչը կարծում է, որ նրանք ունակ են «կեղծ ինը» համար խաղալ «Էսպանյոլի» հետ խաղում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որակազրկման պատճառով բաց կթողնի Լա լիգայի հաջորդ չորս տուրերը։