«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի Օլիվյե Ժիրուին

Իտալիայի գործող չեմպիոնների ղեկավարները նոր կարճաժամկետ պայմանագրի շուրջ պայմանավորվել են ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ։

Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբն արդեն համաձայնեցրել է նոր համաձայնագիրը 36-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսը։

Հարկ է նշել, որ Ժիրուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ինքը՝ հարձակվողը, դեմ չէ ևս մեկ մրցաշրջան մնալ իտալական ակումբում։