Մարտին Բրեյթվեյթ. «Ես որևէ վրեժխնդրության տրամադրություն չունեմ»

«Էսպանյոլի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը կիսվել է «Բարսելոնայի» դեմ առաջիկա կատալոնական դերբիի սպասելիքներով, որը կկայանա վաղը «Կամպ Նոուում»։ Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը նախկինում «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2020-ից 2022 թվականներին և ակումբի հետ նվաճել Իսպանիայի գավաթը։

««Բարսելոնայի» դեմ խաղն ինձ համար առանձնահատուկ կլինի, քանի որ այն իմ նախկին թիմն է։ Բայց միևնույն ժամանակ ես որևէ վրեժխնդրության տրամադրություն չունեմ»,- Բրեյթվեյթի խոսքերն է մեջբերում Footbalskanalen-ը։

Նշենք, որ 31-ամյա Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։